Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության մեխանիզմները (տեսանյութ)

Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության մեխանիզմները (տեսանյութ)
24.06.2013 | 16:24

Թե ինչ կարիքներ ու պահանջներ ունեն ազատամարտիկները, մենք՝ բոլորս, լավ տեղեկացված ենք: Սակայն չգիտես, թե ինչու, այս հերոսների սոցիալ տնտեսական հարցերը ոչ մի կերպ լուծում չեն ստանում: Նրանք, մեղմ ասած, մոռացության են մատնված: Հենց այս խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հունիսի 22-ին տեղի ունեցավ հուշագրի ստորագրության արարողություն. Հուշագիրը ստորագրեցին «Շուշի-92» ազատամարտիկներ և վետերանների միավորում ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ի. Սարգսյանի, «Գլոսսա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Համբարձումյանի, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն ի՝ դեմս Նախագահ Կ. Թումանյանի, Հայաստանի և ԼՂՀ-ի հույների «Պատրիադա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Է. Պոլատովի, «Մշակույթ» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Զախարյանի: Այս հուշագիրը հատկանշական էր նրանով, որ կողմերը իրենց պատրաստակամությունը հայտնեցին այսուհետ շատ հետևողական լինել ՀՀ-ում ազատամարտիկների և Արցախյան պատերազմի վետերանների իրավունքների պաշտպանության համար առավել գործուն մեխանիզմների մշակմանը և կիրառմանը նպաստող, ինչպես նաև մի քանի այլ դրույթներ պարունակող հուշագրի կետերի իրականացմանը և կայացմանը: Այդ կերպ նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցելու ազատամարտիկներին հուզող խնդիրների հնարավորինս արդյունավետ և դրական լուծմանը:
Հուշագրի կնքման ժամանակ, (հուշագրի կնքումը հեռարձակվում էր նաև մի քանի հեռուստաալիքներով) ելույթ ունեցան Իշխան Սարգսյանը և Կարեն Թումանյանը: Ելույթի ժամանակ Կ. Թումայանը նշեց, որ այսօր արտագաղթողների մեջ քիչ չեն նաև ազատամարտիկների ընտանիքները, իսկ դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս`մարդիկ, որոնք իրենց կյանքն են հատկացրել ազգի համար, հայտնվելով սոցիալական ծանր պայմանների մեջ՝ ճարահատյալ արտագաղթում են:

Աղբյուր ` replik.am

Տեսանյութ

Ազատամարտիկները կնքել են հուշագիր
Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ